Բրիտանացի արքայազն Գարին 20 ժամ անցկացրել Է հսկայական սառնարանում
Նմանատիպ
Բրիտանացի արքայազն Գարին գրեթե մեկ օր անցկացրել Է հսկայական սառնարանում, որտեղ ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի եղել Է մինուս 35 աստիճան: Ինչպես սեպտեմբերի 17-ին հաղորդել Է «Պրես Ասոշիեյշն» բրիտանական լրատվական գործակալությունը, այդ կերպ 29-ամյա արքայազնը նախապատրաստվում Է դեպի Հարավային բեւեռ դահուկարշավին, որը նախատեսված Է այս ձմռանը: Անտարկտիկայի սառույցների վրայով ձգվող երթուղու երկարությունն ավելի քան 300 կիլոմետր Է: Արքայազնին ըն կերակցել են բրիտանական բանակի պաշտոնաթող զինվորականները եւ մարտական գործողությունների՝ հաշմանդամ դարձած վետերանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:
Ցրտին դիմանալու փորձությունն անցկացվել Է Ուորքշիրի կոմսության Նանիտոն քաղաքում «Մայրա» ընկերության հետազոտական ինստիտուտի հատուկ սառնարանում: Ընկերությունն զբաղվում Է ավտոմեքենաների եւ ռազմական տեխնիկայի արտադրության բնագավառի հետազոտություններով եւ թեստավորմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում