Մեծ Բրիտանիայի վարչապետի գլխին «նապաստակի ականջներ» են դրել
17/09/2013 21:29
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը սեպտեմբերի 17-ին ընդունել է երկրի ռեգբիի «Լայնս» թիմի անդամներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով The Daily Mail-ը, հանդիպման ավարտին զավեշտալի դեպք է գրանցվել: Այն ժամանակ, երբ թիմի անդամները վարչապետի նստավայրի’ Դաունինգ սթրիթ 10-ի առջև լուսանկարահանվում էին, թիմի անդամներից Մանու Թուիլագին «նապաստակի ականջներ» է դրել Քեմերոնի գլխին: Տեսարանն, իհարկե, չի վրիպել լրագրողների աչքերից:
Վարչապետի նստավայրում «Լայնս»-ի պատվին կազմակերպված ընդունելությունը նվիրված է եղել նրանց կողմից Ավստրալիայում վերջերս տարած հաղթանակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում