ԱՄՆ-ն կրկին կգործի վարձկանների ձեռքով
Նմանատիպ
Սիրիայում ի վերջո պետք է տեղի ունենա քաղաքական անցում, և Բաշար ալ Ասադը պետք է հեռանա իշխանությունից: Այս մասին «Թելեմունդո» հեռուստաընկերությանը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ավելացնելով, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է ավարտվել քաղաքացիական պատերազմը, եթե Ասադը մնա իշխանության գլուխ:
Օբաման նաև նշել է, որ շարունակում է նպատակ հետապնդել իշխանափոխություն իրականացնելու և Ասադին հեռացնելու ուղղությամբ, որպեսզի պաշտպանվեն կրոնական փոքրամասնությունները և թույլ չտան երկիրը ղեկավարվի ծայրահեղականների կողմից: ԱՄՆ նախագահի խոսքով’ առաջին քայլը կլինի լուծել քիմիական զենքի հետ կապված հարցը: Հաջորդ քայլը տեսնում է երկխոսությունը սիրիական ճգնաժամով հետաքրքրված բոլոր կող մերի և այն երկների հետ, որոնք սատարում են Սիրիային, օրինակ Ռուսաստանը, և ի վերջո վերջ կդրվի այն ամենին, ինչ կատարվում է այդ երկրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում