Թուրքիայում բախում է տեղի ունեցել ոստիկանների և սիրիացի փախստականների միջև
18/09/2013 16:15
Նմանատիպ
Թուրք-սիրիական սահմանին հաստատված սիրիացի փախստականների և թուրք ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը:
Սիրիացի փախստականները շուրջ մեկ ամիս է, ինչ վրանների բացակայության պայմաններում մնացել են Նիզիփ գավառի հրապարակում: Սակայն օդի ջերմաստիճանի նվազման պայմաններում սիրիացի փախստականները ցանկացել են շարժվել դեպի քաղաքապետարան’ բողոքելու իրենց կարգավիճակից: Սիրիացիների ճանապարհը փակել են թուրք ոստիկանները: Վերջիններս, հայտնելով, որ նրանց երթն անօրինական է, պահանջել են, որպեսզի փախստականները վերադառնան հրապարակ: Հաղորդվում է, որ թուրք ոստիկանները ձերբակալել են սիրիացի 3 փախստականի, իսկ մնացածը կրկին վերադարձել են հրապարակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում