Էրդողանը խոստացել է թույլ չտալ Թուրքիային ներքաշել Սիրիայի քաոսի մեջ
Նմանատիպ
Թուրքիան թույլ չի տա Սիրիային, որպեսզի վերջինս երկիրը ներքաշի քաոսի մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «TRT» Haber հեռուստաընկերության պաշտոնական ինտերնետային կայքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիայում քաոսային իրավիճակ ստեղծելու ցանկացած փորձ կկասեցվի այնպես, ինչպես կասեցվեց երկրի օդային սահմանը խախտելու փորձը: Թող ոչ ոք չփորձի ստուգել Թուրքիայի համբերությունը»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի զինված ուժերը երկրի օդային սահմանը խախտելու հիմնավորմամբ սեպտեմբերի 16-ին հարվածել էին սիրիական ուղղաթիռին, որը վայր էր ընկել Սիրիայի տարածքում: Սիրիական ուղղաթիռի հետ կապված Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել էր. «Սիրիական ուղղաթիռը գիշերը 04:25-ին Հաթայի Յայլադաղին կից Գյուվեչի սահմանակետի շրջանում նկատվել է թուրքական սահմանից 2 կմ խորության վրա: Տարածաշրջանում հերթապահող թուրքական «F-16» ինքնաթիռը ժամը 04:27-ին հրթիռով հարվածել է ուղղաթիռին, որն ընկել է Սիրիայի տարածքում 1 կմ խորության վրա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում