Պաշտոնապես Վրաստանի նախագահի թեկնածու Է գրանցվել 11 մարդ

Ներկա փուլում պաշտոնապես Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանրապետության նախագահի թեկնածու Է գրանցվել 11 մարդ: Նրանց թվում են՝ «Վրացական երազանք»-ից Գեորգի Մագվելաշվիլին, Միասնական ազգային շարժումից Դավիթ Բաքրաձեն, «Դեմոկրատական շարժում-միասնական Վրաստան»-ից Նինո Բուրջանաձեն, Լեյբորիստական կուսակցությունից Շալվա Նաթելաշվիլին, Քրիտոնեա-դեմոկրատական շարժումից Գեորգի Թարգամաձեն, «Ժողովրդի կուսակցություն »-ից Կոբա Դավիթաշվիլին եւ ուրիշներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 27-ին:

Ընդամենը ընտրություններին մասնակցելու ցանկություն Է հայտնել 54 մարդ: ԿԸՀ ցուցակներ Է ներկայացրել 26 մարդ, մասնավորապես, քաղաքական կուսակցությունների 11 եւ նախաձեռնող խմբերի 15 ներկայացուցիչներ: Մերժվել Է 29 մարդու գրանցումը:

Հավակնորդների վերջնական գրանցումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում