ԱՄՆ-ի դեսպանը քննադատել է ադրբեջանական զեղծարար մամուլը
Նմանատիպ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Բաքվում կազմակերպված’ «Ընտրական գործընթացում մամուլի էթիկան» թեմայով սեմինարում ունեցած ելույթում հայտարարել է, որ «երբեմն հանդիպում են շատ խիզախ լրագրողներ, նրանք եւս ճնշման են ենթարկվում կառավարության կողմից»:
Դրա հետ միասին ԱՄՆ դեսպանը նկատել է. «Ադրբեջանում բազմաթիվ մամուլի օրգաններ անստույգ, սպեկուլյատիվ բնույթի սուտ տեղեկություններ են տարածում: Նրանք ճիշտ մեջբերումներ չեն անում, եւ չեն ճշտում տարածվող տեղեկությունը»:
Ռիչարդ Մորնինգսթարն ընդգծել է, որ նման մոտեցում նկատում է ինչպես համացանցում, այնպես էլ ընդդիմադիր եւ կառավարական մամուլում:
«Մենք մամուլի բոլոր օրգաններին կոչ ենք անում եւ հորդորում, որ նրանք փոխվեն: Դա ընթերցողների աչքերում վնաս է հասցնում լրագրողի մասնագիտությանը եւ աշխատանքին: Երբեմն հանդիպում են շատ խիզախ լրագրողներ, նրանք եւս ճնշման են ենթարկվում կառավարության կողմից», -ընդգծել է Բաքվում ԱՄՆ դեսպանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում