Վրաստանում կրկին պաշտոնյաներ են ձերբակալվել

Վրաստանում ձերբակալվել են Մցխեթա-Մթիանեթի նահանգապետ Ցեզար Չոչելին եւ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Դավիդ Գիորգաձեն:

Ինչպես հաղորդում  են վրացական ԶԼՄ-ները, նրանք մեղադրվում են մեքենայություններով առանձնապես խոշոր չափերի պետական ունեցվածք յուրացնելու եւ ապօրինի եկամուտներ օրինականցնելու մեջ: Այս մասին այսօր հայտարարվել է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունում կազմակերպված մամուլի ասուլիսում:

«Ցեզար Չոչելին այդ նպատակով հանցավոր կերպով կապի մեջ է մտել Դավիդ Գիորգաձեի հետ, որի հետ պայմանավորվել է խիստ ցածր գնով գործարան գնելու մասին: Արդյունքում Չոչելին խարդախությամբ տիրացել է 19 մլն 696 հազ. 764 լարի արժողությամբ պետական ունեցվածքին, որը մինչ այսօր նրա սեփականությունն է», -հայտարարել է հետաքննչական ծառայությունը:

Վրաստանի բարձրաստիճան խարդախ պաշտոնյաներին մինչեւ 12 տարի ազատազրկում է սպասվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում