Ռումինիայի վարչապետի վրա պարկով փող են նետել
Նմանատիպ
Ռումինիայի խորհրդարանում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ նոր համաձայնագրի քննարկումը սկանդալի Է վերածվել. նիստերի դահլիճ են ներխուժել «Նոր հանրապետություն» արտախորհրդարանական կուսակցության ղեկավարները եւ պարկով փող շպրտել կենտրոնական ամբիոնի մոտ ելույթ ունեցող Վիկտոր Պոնտայի վրա:
«Դավաճան: Դու ցանկաննում ես ծախել երկիրը»,-գոչում Էին բողոքավորները՝ ամբիոնի մոտ պարզելով Ռումինիայի դրոշը: Կաբինետի ղեկավարը ելույթը շարունակել Է միայն այն բանից հետո, երբ կարգազանցներին դուրս են բերել դահլիճից:
2010 թվականին ԱՄՀ-ն 20 մլրդ եվրո կայունացնող վարկ Է տրամադրել ծանր ճգնաժամ ապրող Ռումինիային, բայց կառավարությունից պահանջել Է կրճատել ծախսերը սոցիալական կարիքների համար, բարձրացնել հարկերը, ընդգրկուն սեփականաշնորհում իրականացնել Էներգետիկայում, հանքագործական, քիմիական եւ այլ ճյուղերում: Վարկատուների կողմից հանձնարարված «գոտիների ձգման» քաղաքականությունը առաջ Է բերել բնակչության բողոքի զանգվածային ակցիաներ, որոնցից հետո 2012 թվականի սկզբին պաշտոնաթող արվեց երկու կառավարություն: Անցյալ տարվա մայիսին իշխանության Է եկել նախագա հ Տրայան Բեսեսկուին ընդդիմադիր Սոցիալ-լիբերալ միությունը, որը նոր կաբինետ Է կազմել սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Պոնտայի գլխավորությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում