Ադրբեջանի իշխանությունները թույլատրել են ընդդիմությանը ցույց անցկացնել
19/09/2013 11:20
Նմանատիպ
Բաքվի գործադիր իշխանությունները թույլատրել են ընդդիմադիր Ազգային խորհրդին ցույց անցկացնել քաղաքի հրապարակներից մեկում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը:
Ընդդիմադիրների ցույցը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին’ «Ինշաաթչըլար» մետրոյի կայարանի մոտ: Ցույցը կսկսվի տեղական ժամանակով 16.00-ին և կավարտվի 18.00-ին:
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահի թեկնածուների գրանցումները: Հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք ընտրություններում նախագահի աթոռի համար կպայքարեն 10 թեկնածուներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում