Կոսովոյում գնդակոծվել Է Եվրամիության առաքելության ավտոմեքենան
Նմանատիպ
Մեկ մարդ Է զոհվել, եւս երկուսը՝ վիրավորվել սեպտեմբերի 19-ի առավոտյան Կոսովոյում Եվրամիության առաքելության (EULEX) ավտոմեքենայի գնդակոծման հետեւանքով, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Բելգրադյան «Բլից» թերթի տեղեկատվության համաձայն, հարձակումը տեղի Է ունեցել Կոսովոյի հյուսիսային մասի Զվեչան մունիցիպալիտետի տարածքում՝ Բանսկա բնակավայրում: Անհայտ մեկը ինքնաձիգ զենքից կրակ Է բացել (EULEX)-ի արտաճանապարհայինի վրա, որում գտնվում Էին ոստիկանության, մաքսատան աշխատակիցներ եւ թարգմանիչը: Հարձակվողը թաքնվել Է, հանցագործության վայրում հայտնաբերվել են պարկուճներ:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, զոհվել Է վարորդը: Վիրավորներին օգնություն Է ցուցաբերվել Կոսովսկա-Միտրովիցա քաղաքի հիվանդանոցում: Պատահարի վայրում աշխատում են առաքելության զինվորականները եւ (EULEX)-ի հատուկ ծառայությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում