Արցախի արտգործնախարարը բրիտանացի խորհրդարանականների հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
19/09/2013 13:17
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունում ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ Սթիվեն Փաունդին եւ Ջոն Ուիթինգդեյլին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել բրիտանացի խորհրդարանականների հետաքրքր ությունը Արցախի Հանրապետության հանդեպ: Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Արցախում պետականաշինության գործընթացը և Ադրբեջանի ու Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկա փուլը: Անդրադարձ է կատարվել նաև մի շարք տարածաշրջանային հարցերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում