Թուրք գեներալի որդին գնդակահարվել է
19/09/2013 13:34
Նմանատիպ
Անկարայում գնդակահարել են Թուրքիայի օդուժերի հրամանատարության կադրերի բաժնի պետ, բանակի գեներալ Հասան Հուսեին Դեմիրարսլանի որդուն’ Գյոքթուղ Դեմիրարսլանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Բուգյուն» թերթը, գեներալի որդուն անհայտ անձը գնդակահարել է նրա տան առջեւ’ իր ռուս ընկերուհու հետ միասին:
Անկարայի ոստիկանությունը հայտարարել է, որ հանցագործությունը մասնագետ մարդասպանի կողմից չի իրագործվել: Ենթադրվում է, որ սպանությունը կատարել է ազգությամբ ռուս Ելենա Ռադչիկովայի հետ հանդիպող մի այլ անձ: Գյոքթուղ Դեմիրարսլանը գիտությունների եւ տեխնոլոգիական հետազոտությունների թուրքական TUBIKAT գիտաարտադրական ընկերության աշխատակից էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում