Եգիպտական բանակը կրկին թուլարցրել է իսլամիստների դիրքերը
19/09/2013 14:09
Նմանատիպ
Եգիպտոսի անվտանգության ուժերը սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան հարձակվել են Կահիրեի մոտակայքում գտնվող Գիզայի մարզի Քարդասա գյուղի վրա, որը գտնվում էր իսլամիստների հսկողության տակ: Փոխհրաձգություն է սկսվել կողմերի միջև, որի հետևանքով իսլամիստների արձակած գնդակից մեկ ոստիկան է զոհվել: Ա յժմ Քարդասա շրջանը բախումների կենտրոն է դարձել անվտանգության ուժերի և իսլամիստների ձեռքում:Անվտանգության ուժերը նախքան հարձակումը բնակիչներին հորդորել են դուրս չգալ բնակարաններից, ապա կոչ են արել իսլամիստներին հանձնվել առանց արյուն թափելու: Արձագանք չստանալով՝ նրանք հարձակվելեն:
Այժմ ոստիկանական և անվտանգության ուժերի տասնյակ մեքենաներ շրջապատել են Քարդասան և նպատակ են ունեն այն մաքրել իսլամիստներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում