Թուրքիայում երկրաշարժերն ակտիվացել են
Նմանատիպ
Թուրքիայի տարածքում վերջին երկու օրերին միջին ուժգնությամբ մի քանի երկրաշարժեր են գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, վերջին երկրաշարժը Թուրքիայում տեղի է ունեցել անցած գիշեր տեղական ժամանակով ժամը 21:22-ին’ Էրզրումում: Երկրաշարժը, որի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 4, բալ տեղի է ունեցել Էրզրումի նահանգի Թեքման քաղաքին կից Երքյոյ բնակավայրում’ 5 կմ խորության վրա: Երկրակեղեւի ցնցումը ժամը 21:28-ին կրկնվել է 2,6 ուժգնությամբ’ այս անգամ Թեքման եւ Չաթաք քաղաքների միջեւ տարածքում:
Նշվում է, որ որոշ գյուղերի մի քանի տներում ճաքեր եւ ավերածություններ են առաջացել: Երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում:
Թուրքական կարմիր մահիկի կազմակերպւթյունը երկրաշարժի գոտի օգնություն է ուղարկել, այդ թվում’ 100 վրան, 1000 ծածկոց, խոհանոցային պարագաների 40 հավաքածու:
Երեկ ժամը 21:33-ին 4,3 ուժգնությամբ ցնցումներ են տեղի ունեցել նաեւ Միջերկրական ծովի Բասեն բնակավայրին մոտ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11,65 կմ խորության վրա:
Սեպտեմբերի 18-ի գիշերը 5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Մուշում, որի էպիկենտրոնը գտնվել է 2,5 կմ խորության վրա Թյութեն գյուղում: Խուճապահար բնակիչները գիշերն անցկացրել էին դրսում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում