Քադաֆիի որդու դատավարությունը հետաձգվել է
Նմանատիպ
Լիբիայում քրեական դատարանը սեպտեմբերի 19-ին որոշում է կայացրել հետաձգել Մուամմար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամի դատական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դատավարությունը հետաձգվել է մինչև 2013թ-ի դեկտեմբերի 12-ը: Սեյֆ ալ Իսլամի փաստաբանի խոսքով’ նիստը հետաձգվել է, որպեսզի մյուս մեղադրյալները ևս ներկա գտնվեն:
Սեյֆ ալ Իսամը գտնվում էր Զինթանի բանտում: Ավելի վաղ Լիբիայի գլխավոր դատախազը սեպտեմբերի 18-ին հրամայել էր նրան տեղափոխել մայրաքաղաք Տրիպոլիի բանտ, որպեսզի մյուս 37 մեղադրյալների հետ ներկայանար դատարան:
Դատական գործընթացը կընթանա փակ դռների ներքո: Չի բացառվում, որ Քադաֆիի որդուն մահվան դատավճիռ է սպասվում:
Սեյֆ ալ Իսլամը ձերբակալվել է 2011թ.-ի նոյեմբերին և լիբիական իշխանություններն ի վերջո հասել են իրենց նպատակին, որ նրա դատավարությունը տեղի ունենա իրենց երկրում, այլ ոչ թե’ Հաագայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում