Ադրբեջանցու` Ղուրանի ռուսերեն թարգմանությունը ծայրահեղական է ճանաչվել
Նմանատիպ
Նովոռոսիյսկ քաղաքի շրջանային դատարանը բավարարել է տրանսպորտային դատախազության հայցը եւ ծայրահեղական ճանաչել հայտնի ադրբեջանցի աստվածաբան Էլմիր Կուլիեւի’ «Սուրբ Ղուրանի իմաստային թարգմանությունը ռուսերեն» գիրքը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում «kasparov.ru» լրատվական կայքը:
Նշվում է, որ գիրքը հայտնաբերվել է մի փոստային ծանրոցում եւ գրավել իրավապահների ուշադրությունը: Նովոռոսիյսկի հետաքննչական բաժինը հրաժարվել է քրեական գործ հարուցել գրքի ներմուծման առնչությամբ, բայց տրանսպորտային դատախազությունը Ղուրանի թարգմանությունն ուղարկել է փորձագիտության: Արդյունքում Կրասնոդարի փորձագետները գրքում արտահայտություններ են գտել, որոնցում «բացասական են գնահատվում մահմեդականից տարբերվող կրոններ դավանող այլ մարդիկ եւ անձանց խմբերը, մահմեդականները բարձր են դասվում ոչ մահեդականներից, կոչեր կան ոչ մահմեդականն երի նկատմամբ թշնամական եւ բռնի ուժ գործադրելու մասին»:
Բաքվում բնակվող 38-ամյա Էլմիր Կուլիեւը, 22 տարեկանում ավարտելով բժշկական ինստիտուտը, սկսել է Ղուրանը թարգմանել ռուսերեն: 2002 թ-ին գրքի սեւագիր տարբերակը ծանոթության համար ներկայացվել է Սաուդյան Արաբիայի «Ղուրանի հրատարակման գծով կենտրոն» եւ ընդունվել: Կուլիեւի’ Ղուրանի իմաստային թարգմանությունը Ռուսաստանում ճանաչվել է ավելի կատարելագործված ռուսալեզու տարբերակ, որի համար հեղինակն արժանացել է Ռուսաստանի մուֆտիների խորհրդի «Հանուն հոգեւոր միասնության» շքանշանին:
Հետաքրքիր է, որ 2012 թ-ի հուլիսին Օմսկի Կույբիշեւշյան դատարանը ծայրահեղական էր ճանաչել Կուլիեւի մյուս’ «Ղուրանի ուղու վրա» գիրքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում