Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցի հայտնի գողի
Նմանատիպ
Մերձմոսկվայի Օդինցովո շրջանում Ռուսաստանի իրավապահները նախօրեին դրամ շորթելու կասկածանքով ձերբակալել են ադրբեջանցի 48-ամյա «օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովին (Լենքորանսկի): Նա քրեական շրջապատում հայտնի է որպես Վագիֆ Բաքինսկի: Ձերբակալման մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ռուսաստնյան «Պրայմ Կրայմ» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանցի գողին իրավապահները ձերբակալել են «Պոդմոսկովնիե վեչերա» ռեստորանում: Նրա մոտ 116 հազար ռուբլի կանխիկ գումար է հայտնաբերվել, որը նրան փոխանցել է ինչ-որ առեւտրական: Ոստիկանության տվյալներով’ «օրենքով գողը» ձեռնարկատիրոջից ընդհանուր առմամբ 18 մլն ռուբլի էր շորթել: Ադրբեջանցի գողի հետ միասին ձերբակալվել է նաեւ նրա գործընկերը’ Վրաստանի մի քաղաքացի, ում մոտ մարտական Նագան տեսակի ատրճանակ է հայտնաբերվել:
Ավելի վաղ Վագիֆ Սուլեյմանովը հերոին տեսակի թմրանյութ պահելու մեղադրանքով դատապարտվել էր 3,5 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նա ազատ էր արձակվել 1,5 տարի շուտ’ ՌԴ ՔՕԳ-ում կատարված ուղղումների հիման վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում