Սիրիայի ազատ բանակի շուրջ հարյուր անդամ գերի է ընկել իսլամիստների հետ բախումներ ժամանակ
19/09/2013 16:16
Նմանատիպ
Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Ազազ քաղաքում Սիրիայի ազատ բանակի և «Ալ Կաիդա»-ի հետ կապված իսլամիստական խմբավորման միջև սեպտեմբերի 18-ին բախումներ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, «Ջաբհա ան Նուսրա» և «Իրաքի իսլամիստական հանրապետություն» խմբավորման անդամները հարձակվել են Ազազ քաղաքի վրա: Բախումների հետևանքով սպանվել է հինգ և գերի ընկել Սիրիայի ազատ բանակի շուրջ հարյուր անդամ: Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ’ իսլամիստներին հաջողվել է գրավել քաղաքը:
Տեղի ունեցածից հետո տեղեկություն է ստացվել, որ Թուրքիան փակել է Սիրիայի հետ սահմանային Ունքուբինար անցակետը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Ազազ գյուղը գտվում է Հալեպից 30 կիլոմետր հյուսիս, Թուրքիայից’ հինգ կիլոմետր հեռավորության վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում