Հոմսի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից 10 քաղաքացի է զոհվել
Նմանատիպ
Հոմս քաղաքի մոտակայքում՝ Ռաաֆին գյուղի խաչմերուկում, զինյալների իրականացրած պայթյունի հետևանքով տասը քաղաքացի է զոհվել, կան նաև վիրավորներ: Սիրիայի ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ զինյալները պայթուցիկ սարքավորումը տեղադրել են ճանապարհին, որտեղով այդ ժամանակ անցել է ուղևորատար ավտոբուսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի զոհերից, ավտոբուսի բոլոր ուղևորները վիրավորվել են:
Սիրիայի կառավարական ուժերը սեպտեմբերի 1-ին Հոմսի քրդական Դասնա գյուղում զինյալներ են սպանել և ոչնչացրել նրանց զենքերը: Զինյալների թաքստոց է հայտնաբերվել Ֆարհանիա գյուղում:
Զինյալների իրականցրած հրթիռային ռմբակոծության հետևանքով Հալեպում չորս մարդ զոհվել է, ևս վեցը’ վիրավորվել: Ինքնաշեն հրթիռն արձակվել է Բարոն փողոցի ուղղությամբ և պայթել կինոթատրոնի մոտ: Մեծ նյութական վնասներ են կրել մոտակայքում գտնվող բնակելի տները, մեքենաները և խանութները:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկանցում է, որ կառավարական ուժերը մահապատժի են ենթարկել 24 քաղաքացու, ապա այրել նրանց մարմինները: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ի առավոտյան Արիհա քաղաքի Քաֆրզիբա գյուղում: Ակտիվիստները տեղեկացնում են, որ մայրաքաղաք Դամասկոսի Ջոբար և Կաբուն թաղամասերը ենթրակվում են ռմբակոծության, բացի դրանից, թեժ մարտեր են ընթանում նաև Շաբաա և Մուլհիա գյուղերի միջև:
Կայքի տեղեկացմամբ Սիրիայի տարածքում սեպտեմբերի 18-ին 61 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ և կանայք, ինչպես նաև 14 զինված ընդդիմադիր:
2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում