Ռուսաստանը կխնդրի Վրաստանին՝ հանձնել ռուս դիվանագետ Վիշերնյովի սպանության մեջ կասկածվողին

Ռուսաստանը կխնդրի Վրաստանին՝ հանձնել ծնունդով Գրոզնիից Յուսուպ Լակաեւին, որն այնտեղ ձերբակալվել Է Աբխազիայում ռուս դիվանագետի սպանության կասկածանքով: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հաղորդել Է ՌԴ-ի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Աբխազիայում ՌԴ-ի դեսպանության առաջին քարտուղար Դմիտրի Վիշերնյովը եւ նրա կինը՝ Օլգա Վիշերնյովան սպանվել Էին սեպտեմբերի 9-ին:

«Ոճրագործությունից հետո Լակաեւը շտապ կարգով հեռացել Է Աբխազիայի սահմաններից: Սեպտեմբերի 13-ին Բաթումում Վրաստանի ոստիկանության աշխատակցի կյանքի դեմ զինված ոտնձգության կասեցման ընթացքում նա վիրավորվել Է, այնուհետեւ ձերբակալվել»,-ասել Է Մարկինը:

Նրա խոսքով՝ այժմ ռուսական կողմը պատրաստվում Է դիմել Վրաստանի իրավասու մարմիններին եւ պահանջել Լակաեւի արտահանձնումը Ռուսաստանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում