Օլանդը Սիրիայի ազատ բանակին զենք կտրամադրի
20/09/2013 11:35
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն նշել է, որ իր երկիրը զենք կտրամադրի Սիրիայի ազատ բանակին: Մալիում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Օլանդը նշել է, որ ռուսները զենք են տրամադրում Սիրիայի կառավարությանը, իսկ Ֆրանսիան զենք կտրամադրի Սիրիայի ընդդիմությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա նաև ավելացրել է, որ թույլ չեն տա այդ զենքը հայտնվի ջիհադիստների ձեռքում:
Օլանդը մեկնել է Մալի’ մասնակցելու Մալիի նոր նախագահի երդմնակալությանը:
Տեղեկություններ կան, որ Սիրիայի ազատ բանակի ղեկավարը կմեկնի Ֆրանսիա և կհանդիպի Ֆրանսիայի անվտանգության և հետախուզության աշխատակիցներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում