Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ընդամենը 23 դպրոց կա
Նմանատիպ
Օսմանյան կայսրությունում ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների թիվը հանրապետական Թուրքիայում կտրուկ նվազել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, այս մասին ահազանգել է Թուրքիայի «Պատմության հիմնադրամ»-ը, որը պատրաստել է զեկույց «Փոքրամասնությունների դպրոցներն անցյալից մինչև մեր օրերը» խորագրով:
«Ինչպես ոչ մահմեդականների դպրոցները վերածվեցին փոքրամասնությունների դպրոցների» վերնագրով հոդված պատրաստած, Սաբանջը համալսարանի դասախոս Սելչուք Ակշին Սոմելն արձանագրել է, որ Օսմանյան կայսրությունում ոչ մահմեդականների դպրոցները երբեք չեն համարվել կայսրության կրթական համակարգի մաս, այլ դիտվել են որպես օտար կրթության մաս: «Օսմանյան կայրսության վերջին շրջանում ոչ մահմեդականների դպրոցները, ինչպիսիք էին հայկական, հունական դպրոցները, կարևոր դեր էին խաղում կայսրության սոցիալ-տնտեսական զարգացման մեջ: 1876 թվականին կայսրության բ նակչության 40 տոկոսը ոչ մահմեդական էր»,- գրում է Սելչուք Ակշին Սոմելը:
Փոքրամասնությունների իրավունքների միջազգային խմբի ներկայացուցիչ Նուրջան Քայան հայտնել է, որ Օսմանյան կայսրության շրջանում ոչ մահմեդականների դպրոցների թվին նայելիս ապշեցնող պատկերի ենք հանդիպում: «1894 թվականի տվյալներով ողջ կայսրության տարածքում կար ոչ մահմեդականների 6 հազար 437 դպրոց: Չնայած 1913-1914 թվականներին կայսրությունը տարածքով շատ ավելի էր փոքրացել, այդուհանդերձ խոսվում էր 2 հազար 580 դպրոցի առկայության մասին: Այսօր Թուրքիայում կա ընդամենը 23-ը»,- արձանագրում է Քայան’ նշելով, որ մայրենի լեզվով կրթության տրամադրումը Թուրք իայի պարտավորությունն է:
Յեշիլքյոյի հայկական տարրական դպրոցի տնօրեն Գարո Պայլանը ելույթի ժամանակ նշել է, որ մայրենի լեզվով կրթությունը մարդու հիմնարար իրավունքներից է: Ընդգծելով, որ երկրում չկան համապատասխան կառույցներ, որոնք հայերենի ուսուցիչներ կպատրաստեն, Պայլանն ասում է. «Այս հարցում մեր պահանջն այն է, որ հայերեն դասավանդող ուսուցիչներ պատրաստվեն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում