Ադրբեջանը գազային նոր պայմանագրեր է ստորագրել Եվրոպայի հետ
20/09/2013 12:54
Նմանատիպ
Սեպտեմբերի 20-ին Բաքվում «Շահդենիս-2» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել ադրբեջանական գազի գնորդների հետ համաձայնագրերիի ստորագրման արարողությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը պայմանագիր է ստորագրել ինը երկրների ընկերությունների հետ:
Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ գազը կհասցվի Թուրքիա, իսկ այնտեղից` Եվրոպա:
Կնքվել են ինը համաձայնագրեր: Ադրբեջանական կողմից պայմանագիրը ստորագրել է Պետական նավթային ընկերության նախագահ Աբդուլաևը, իսկ եվրոպական կողմից Bulgargas, DEPA, Shell, Gas Natural Fenosa, EON, Gaz de France, Hera, Enel և Axpo ընկերություննները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում