Եգիպտական Քարդասա քաղաքում անվտանգության ուժերը հետախուզման մեջ գտնվող անձանց են ձերբակալել
Նմանատիպ
Եգիպտոսի Գիզայի շրջանում գտնվող Քարդասա քաղաքում անվտանգության ուժերի և իսլամիստների միջև բախումներից հետո իրավիճակը հանգիստ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ոստիկանությունը Քարդասայում իրականացրած գործողությունների ժամանակ ձերբակալել է հետախուզման մեջ գտնվող 67 անձի: Տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է Գիզայի անվտանգության ղեկավարի օգնականը, վիրավորվել է ավելի քան տասը սպա և զինվոր: Եգիպտոսի Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղարը նշել է, որ ոստիկանները և անվտանգության ուժեր չեն նահանջի, մինչև Քարդասան չմաքրեն հանցագործներից:
Այժմ ոստիկանությունը հսկողություն է սահմանել քաղաքի վրա և սահմանվել է պարետային ժամ: Հայտնի է, որ օգոստոսի սկզբին Քարդասա քաղաքում անկարգությունների ժամանակ մի քանի ոստիկանական բաժանմունք էր այրվել:
Եգիպտոսում 2013թ-ի հուլիսի 3-ից սկսվել են լուրջ բախումներ, որի հետեւանքով տապալվել էր նախագահ Մուհամմադ Մուրսի իշխանությունը: Մինչև այժմ նախկին նախագահը ձերբակալված է: Նրա կողմնակիցները պահանջում են ազատ արձակել և իշխանության վերադարձնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում