Բաքվում ընդդիմության ցույցը բռնի ուժով ցրվել է
20/09/2013 13:35
Նմանատիպ
Բաքվի կենտրոնում գտնվող Շատրվանների հրապարակում երիտասարդների խումբը ընդդիմության եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի օգտին ակցիա է անցկացրել: Ակցիան կազմակերպել է «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական թեւը:
Երիտասարդները քաղաքի կենտրոն են դուրս եկել «Ջամիլ Հասանլը», «Ձայն տվեք ոչ թե գողերին, այլ’ ճշմարտությանը» գրությամբ շապիկներ հագած: Նրանք անցորդներին ընդդիմության թեկնածուի օգտին քվեարկելու կոչով թռուցիկներ են բաժանել: Երիտասարդները անցորդներին նաեւ 3 հազարից ավելի բուկլետներ են տվել, որում կոչ է արվել մասնակցել «Ազգային խորհրդի»’ սեպտեմբերի 22-ին Բաքվում անցկացվելիք միտինգին:
Ոստիկանությունը բռնի ուժով երիտասարդությանը հեռացրել է Շատրվանների հրապարակից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում