ՄՄ-ան հետ համագործակցությունը չպետք Է խանգարի ԵՄ-ի հետ Ուկրաինայի ինտեգրացմանը. Յանուկովիչ
Նմանատիպ
Ուկրաինան Մաքսային միության հետ համագործակցության այնպիսի ձեւեր Է փնտրում, որոնք նրան չեն խանգարի մերձենալ Եվրամիության հետ, ինչը երկրի կողմից ընտրված ռազմավարական ուղեգիծն Է: Այդ մասին սեպտեմբերի 20-ին Ղրիմում հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Մենք փնտրում ենք ՄՄ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների այդ մոդելը, այն չպետք Է խանգարի Եվրամիության հետ Ուկրաինայի համագործակցությանը, չպետք Է խնդիրներ ստեղծի, այլ, ընդհակառակը, պետք Է լուծի դրանք»,-ասել Է Յանուկովիչը՝ Յալթայում ելույթ ունենալով «Յալթայի եվրոպական ռազմավարություն» համաժողովում:
Նախագահը հիշեցրել Է, որ Ուկրաինան կատարել Է իր ընտրությունը, որը նպատակամղված Է եվրաինտեգրացմանը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան «գտնվում Է երկու հսկաների՝ Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ»: «Մենք դա զգում ենք ամեն օր եւ չենք կարող թեթեւամտորեն վերաբերվել դրան: Մենք չենք ցանկանում եւ երբեք չենք հակադրի Արեւմուտքի եւ Արեւելքի հետ ինտեգրացիոն գործընթացները»,-ասել Է Յանուկովիչը, հավելելով, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցիացման մասին համաձայնագրի՝ նոյեմբերին պլանավորված ստորագրումը կարող Է քայլ դառնալ «Վանկուվերից մինչեւ Վլադիվոստոկ» միասնական տնտեսական տարածության ստեղծման ճանապարհին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում