Ժնևում Սիրիայի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն է կայացել

Ժնևի Բոսեի էկումենիկ դպրոցում սեպտեմբերի 18-19-ը տեղի է ունեցել Սիրիայի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն: Եկեղեցիների Համաշխարահային Խորհրդի կողմից կազմակերպված խորհրդակցությանն իրենց մասնակցությունն են բերել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Սիրիայի և Իրաքի ներկայացուցիչները:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ խորհրդակցությանը մասնակցել են ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Խորհրդակցության արդյունքում ժողովականներն արձանագրել են, որ Սիրիայի ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով և հարկ է, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն ստանձնի բռնությունների կասեցման համար’ ձեռնարկելով խաղաղության հաստատմանն ուղղված միջոցներ:

Հանդիպման ժամանակ նաև կոչ է արվել Եկեղեցիների առաջնորդներին’ միջնորդել պետությունների ղեկավարներին’ ջանքեր գործադրելու Սիրիայում խաղաղության վերահաստատման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում