4.1 C
Yerevan

Արամ Հարությունյանն ընդունել է Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի փոխնախագահ Եվա Վիտտին

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի փոխնախագահ Եվա Վիտտին: Նախարարը նկատել է, որ Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի հետ Հայաստանի Հանրապետության իրականացրած ծրագրերը տեսանելի և շոշափելի արդյունքներ են տալիս: Երկուստեք բարձր գնահատելով համագործակցության ներկա մակարդակը՝ կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում նախատեսվող «Պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրի մանրամասներին: Նախարար Արամ Հարությունյանը շեշտել է, որ ցանկալի կլիներ, որ ծրագրով նախատեսված գումարները ուղղվեին գործնական խնդիրների լուծմանը՝ նվազագույնի հասցնելով խորհրդատվական և կազմակերպչական ծախսերը, ինչի հետ համաձայնել է նաև տիկին Եվա Վիտտը:

Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի փոխնախագահ Եվա Վիտտը, ով համատեղության կարգով նաև Կովկասի բնության հիմնադրամի խորհրդի նախագահն է, նախարարին հայտնել է, որ քաջատեղյակ է Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագերից և իր գոհունակությունն է հայտնել դրանց արդյունավետ ընթացքի վերաբերյալ: Հյուրի խնդրանքով նախարարը ներկայացրել է Կովկասի բնության հիմնադրամի՝ Հայաստանում վերջին երեք տարիներին իրականացրած ծրագրերի դինամիկան, ինչից երևում է, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ ավելացե լ են և ծրագրերը, և դրանց իրականացման համար նախատեսված ներդրումները:

Հանդիպման ավարտին նախարար Արամ Հարությունյանը և Եվա Վիտտը համաձայնության եկան փոխգործակցության ներկա մակարդակը պահպանելու և ներդրվող միջոցները ավելացնելու հնարավորությունները քննարկելու հարցերում:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...