Վարշավայում կմեկնարկի մարդու իրավունքներին նվիրված ԵԱՀԿ ամենամյա համաժողովը
Նմանատիպ
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության 57 մասնակից պետությունների և գործընկեր երկրների կառավարությունների 1000 ներկայացուցիչներ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ կհավաքվեն Վարշավայում’ վերանայելու մարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառում իրենց ընդունած պարտավորությունների իրականացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Վարշավայի բաժնի կազմակերպած երկշաբաթյա կոնֆերանսը կմեկնարկվի սեմպտեմբերի 23-ին: Բացման խոսքով հանդես կգա Եվրոպական Միության մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչ և Հունաստանի ԱԳ նախկին նախարար Ստավրոս Լամբրինդիսը:
Այս տարի հատուկ նիստեր կանցկացվեն’ նվիրված կրոնի կամ դավանանքի ազատությանը, հավաքների ազատությանը և ժողովրդավարական ընտրություններին, ընտրությունների դիտարկմանը:
Հանդիպումը կարևոր նշանակություն կունենա դեկտեմբերին Կիևում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների ամենամյա հավաքին ընդառաջ ԵԱՀԿ Մարդու իրավունքների
օրակարգի սահմանման համար: Համաժողովը եզակի է այն առումով, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները լիակատար մուտք կունենան աշխատանքային նիստերին և կառավարությունների ներկայացուցիչների հետ հավասարապես քննարկել մարդու իրավունքների դեմ ուղղված մարտահրավերները:
Հանդիպման ընթացքում ավելի քան 60 օժանդակ միջոցառումներ կանցկացվեն
կառավարությունների, քաղաքացիական հասարակության խմբերի և ԵԱՀԿ ինստիտուտների կողմից: