Իսլամիստական խմբավորման և Սիրիայի ազատ բանակի միջև կատաղի մարտեր են սկսվել
Նմանատիպ
Արաբական աղբյուրները տեղեկացնում են, որ «Իրաքի և Շամի իսլամիստական հանրապետություն» կոչվող խմբավորումը հարձակվել է Հալեպի Համիդիե թաղամասի վրա, և կատաղի մարտեր են սկսվել նրանց միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, թաղամասն այժմ գտնվում է Սիրիայի ազատ բանակի հսկողության: Ինչպես հայտնի է, կողմերի միջև բախումներ են տեղի ունեցել նաև Թուրքիայի սահմանի մոտ գտնվող սիրիական Ազազ քաղաքում: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիայի ազատ բանակի’ ավելի քան հարյուր անդամ է գերի ընկել: Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ կողմերի միջև համաձայնություն է եղել, ըստ որի’ գերիները պետք է ազատ արձակվեն 24 ժամվա ընթացքում:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զինված խմբավորումների և կառավարական ուժերի միջև թեժ մարտեր են ընթանում Դարաայի գյուղերում, որտեղ սպանվել են մեծ թվով ոչ սիրիացի զինյալներ, առգրավվել են նրանց զենքերը: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Հոմսի շրջանի մի քանի գյուղերում, այդ թվում Սուլտանիա, Սալամ Ղարբի և Սալամ Շարկի գյուղերում կառավարական ուժերի կողմից իրականցված գործողությունների արդյունքում վերականգնվել է կայունությունն ու անվտանգությունը:
Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Դեր Սաֆիր գյուղը, որն այժմ զինյալների կարևոր հենակետներից է, շրջապատված է կառավարական ուժերով:
«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ Սիրիայում սեպտեմբերի 19-ին 96 մարդ է զոհվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում