Իրաքի մզկիթում տեղի ունեցած պայթյուններից տասնյակից ավելի մարդ է զոհվել
20/09/2013 16:23
Նմանատիպ
Իրաքի Սալահ ադ Դին շրջանի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ սեպտեմբերի 20-ին երկու պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, առողջապահական աղբյուրները տեղեկացնում են, որ նախնական տեղեկություններով 16 մարդ է զոհվել և վիրավորվել ևս 15-ը: Ոստիկանությունը պարզաբանում է, որ երկու պայթուցիկ սարքավորումները պայթել են Սամարրա քաղաքի Մասաբ բն Ամիր սուննիների մզկիթում՝ ավելացնելով, որ բոլոր զոհերը և վիրավորները մզկիթ այցելած քաղաքացիներ էին:
Իրաքում տեղի ունեցող ամենօրյա պայթյունները տասնյակ մարդկանց կյանք են խլում: ՄԱԿ-ի տեղեկությունների համաձայն՝ հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ավելի քան հինգ հազար մարդ է զոհվել Իրաքում, որոնցից ութ հարյուրը օգոստոսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում