Եթե Ուկրաինան Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագիրը չստորագրի, կյանքը կշարունակվի. Յանուկովիչ
Նմանատիպ
Եթե Ուկրաինան Եվրամիության հետ ասոցիացման մասին համաձայնագիրը չստորագրի, կյանքը կշարունակվի: Այդ մասին սեպտեմբերի 20-ին Յալթայի 10-րդ ամենամյա հանդիպմանը հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: «Կյանքը կանգ չի առնի: Բոլոր որոշումներն ընդունվում Է երկու կողմերի համաձայնությամբ: Ուկրաինան իր խոսքն ասել Է: Մենք սպասում ենք Եվրամիության պատասխանին»,-ընդգծել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղ ում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:
Ուկրաինական ընդիմության ներկայացուցիչների առաջարկությանը՝ հրաժարական տալ, եթե համաձայնագիրը չստորագրվի, Յանուկովիչը պատասխանել Է. «Մենք բոլորս միասին ենք պատասխանատվություն կրում դրա համար»:
Յանուկովիչը նաեւ վստահություն Է հայտնել, որ Ռուսաստանը գնալու Է եվրոպական ստանդարտների ճանապարհով: «Ես համոզված եմ, եւ մենք այդ հարցը դնում ենք, որ Ռուսաստանը նույնպես կգնա եվրոպական ստանդարտների ճանապարհով: Այնպես որ մոտ ապագայում չեն լինի հակասություններ եւ խոչընդոտներ, որոնք մեզ կխանգարեն կառուցելու մեր ընդհանուր ապագան»,-ասել Է Յանուկովիչը:
Ուկրաինայի նախագահն ասել Է, որ իր երկիրը Մաքսային միության հետ համագործակցության այնպիսի ձեւեր Է փնտրում, որոնք նրան չեն խանգարի մերձենալ Եվրամիության հետ, ինչը երկրի կողմից ընտրված ռազմավարական ուղեգիծն Է:
«Մենք փնտրում ենք ՄՄ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների այդ մոդելը, այն չպետք Է խանգարի Եվրամիության հետ Ուկրաինայի համագործակցությանը, չպետք Է խնդիրներ ստեղծի, այլ, ընդհակառակը, պետք Է լուծի դրանք»,-ասել Է Յանուկովիչը:
Նախագահը հիշեցրել Է, որ Ուկրաինան կատարել Է իր ընտրությունը, որը նպատակամղված Է եվրաինտեգրացմանը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան «գտնվում Է երկու հսկաների՝ Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ»: «Մենք դա զգում ենք ամեն օր եւ չենք կարող թեթեւամտորեն վերաբերվել դրան: Մենք չենք ցանկանում եւ երբեք չենք հակադրի Արեւմուտքի եւ Արեւելքի հետ ինտեգրացիոն գործընթացները»,-ասել Է Յանուկովիչը, հավելելով, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցիացման մասին համաձայնագրի՝ նոյեմբերին պլանավորված ստորագրումը կարող Է քայլ դառնալ «Վանկուվերից մինչեւ Վլադիվոստոկ» միասնական տնտեսական տարածության ստեղծման ճանապարհին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում