Թուրքիայի կրթության նախարարությունը աղջիկների 15 տարեկանում ամուսնանալու քարոզչություն է տանում դպրոցներում
Նմանատիպ
Թուրքիայի կրթության նախարարությունը դպրոցներին մի բացատրական բառարան է առաջարկել, որում նշված է, որ «աղջիկը 15 տարեկան դառնալուն պես պետք է ամուսնանա, եթե չամուսնանա, ընտանիքին դժվար դրության մեջ կդնի, նման դեպքում, ավելի լավ կլինի նա մեռնի»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դպրոցներին այսպիսի ռասիստական եւ սեռամոլական արտահայտություններ պարունակող բացատրական բառարան առաջարկելու մասին հայտնում է թուրքական անկախ «T24» ինտերնետային թերթը:
Կայքը հայտնում է, որ հազարավոր թուրք աշակերտներ եւ քաղաքացիներ «twitter»-ում քննադատել են Թուրքիայի կրթության նախարարությանը’ միջնադարին հատուկ բովանդակությամբ նման գիրք այսօրվա թուրքական դպրոցներում տարածելու համար: Նրանք նշել են, որ Թուրքիայի կրթության նախարարությունն իր այդ քայլով աղջիկների 15 տարեկանում ամուսնանալու քարոզչություն է տանում:
Գրքում քարոզվում է իգական սեռի’ արականի նկատմամբ ենթակա լինելու, աղջիկներին մշտապես ճնշման տակ պահելու, պարբերաբար ծեծի ենթարկելու, ամեն ինչում տղամարդկանց պարտադիր ենթարկվելու, որդի ծնած կնոջը հարգանքի արժանացնելու, իսկ աղջիկ ծնածին փնովելու եւ այլ միջնադարյան գաղափարներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում