Մահմեդական աղջիկներն ուղարկվում են Սիրիա «սեքս-ջիհադի»
Նմանատիպ
Թունիսի ներքին գործերի նախարար Լյուֆթու բին Ջեդդոն երկրի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ թունիսցի երիտասարդ աղջիկները ուղարկվում են Սիրիա «սեքս-ջիհադի»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «El Arabia» թերթը, նախարարն ասել է, որ թունիսցի աղջիկներին որպես վճար ուղարկում են 20, 30 կամ 100 ջիհադական մարտիկների մեջ «սեքս-ջիհադի» համար, որոնց մեծամասնությունը երկիր հետ է վերադառնում հղի վիճակում: Այդ հարցում նա մեղադրել է Թունիսի կառավարությանը’ թեմայի հետ կապված մինչ այժմ լռություն պահպանելու մեջ:
«Անցած ապրիլին Թունիսի այն ժամանակվա մուֆտի, շեյխ Օսման Բաթթըհը, մոլորության մեջ գցելով 13 թունիսցի երիտասարդ աղջիկների, Սիրիայում մարտիկներին «սեքս-ծառայություն» մատուցելու համար ուղարկել է այդ երկիր: Բաթթըհը դա բնութագրել էր որպես ջիհադին աղջիկների ծառայություն: Օգոստոսին Թունիսի հասարակական կարգի ղեկավար Մուստաֆա բին Օմերը վերացրել է երկրի արեւելյան մասում գործունեություն ծավալած’ Ալ Ղաիդա կազմակերպությանը կից «սեքս-ջիհադի» մի բջիջ», -ասել է նախարարը:
Նա նշել է, որ մարտից մինչ այժմ Թունիսի եւ Սիրիայի միջեւ ջիհադական ցանց ստեղծելու կասկածանքով 6 հազար քաղաքացիների արգելել են մեկնել Սիրիա, իսկ 86 մարդ էլ նման մեղադրանքներով ձերբակալվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում