14.1 C
Yerevan

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Նմանատիպ

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը...

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը ներկայացված առաջարկների հիման վրա քննարկել և հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում իրականացվող Երևանի Արշակունյաց պողոտայի վերակառուցման (լայնացման) շինաշխատանքների իրականացման նպատակով անցկացվող մրցութային փաստաթղթերը:

Այնուհետև 3D ձևաչափով ներկայացվել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում Երևանի Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի խճուղու ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող քաղաքային մայրուղու նախագիծը:

Ներկայացվել են նաև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» շրջանակներում մանրամասն նախագծման և շինարարության վերահսկման խորհրդատու «Էջիս Ինթերնեյշնլ» ընկերության պայմանագրի կատարողականը և վարկային ծրագրի շրջանակներում «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից իրականացված 2011 թվականի դեկտեմբերի 31-ի և 2012 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքները:

spot_imgspot_img