Քադաֆիի որդու փաստաբանը մտադիր է դիմել Միջազգային քրեական դատարան
Նմանատիպ
Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամի փաստաբան Ջոն Ջոնսը հայտարարել է, որ իր պաշտպանյալի վրա ճնշում է գործադրվում և նրա գործը պետք է հանձնվի Միջազգային քրեական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, փաստաբանը նշել է, որ Լիբիան Սեյֆ ալ Իսլամին պահում է մեկուսարանում, արտաքին աշխարհից կտ րված: Բացի այդ, նա արդեն երկու տարի է, չի կարողանում շփվել իր ընտանիքի, հարազատների և բարեկամների հետ, այդ թվում’ փաստաբանի: Ջոն Ջոնսը մտադիր է այդ մասին տեղեկացնել Միջազգային քրեական դատարանին: Փաստաբանին անհանգստացնում է իր պաշտպանյալի հոգեկան վիճակը, քանի որ կարծում է, որ այսքան երկար ժամանակ միայնակ մնալը կարող է հոգեկան խնդիրներ առաջացնել նրա մոտ: Ինչ վերաբերում է Սեյֆ ալ Իսլամի ֆիզիկական վիճակին, ապա փաստաբանը նշել է, որ բացակայում են նրա մի քանի մատները, հնարավոր է’ նաև ատամները:
Քադաֆիի որդու դատավարությունը պետք է սկսվեր սեպտեմբերի 19-ին, սակայն հետաձգվել է մինչև 2013թ.-ի դեկտեմբերի 12-ը: Նա ձերբակալվել է 2011թ.-ի նոյեմբերին: Չի բացառվում, որ Սեյֆ ալ Իսլամին սպառնում է մահվան դատավճիռ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում