Անկարայում հարձակում է տեղի ունեցել ոստիկանության շենքի վրա
Նմանատիպ
Սեպտեմբերի 19-ին տեղական ժամանակով 21:30-ին անհայտ անձինք երեք հրթիռներ են արձակել Անկարայի ոստիկանության Դիքմենում գտնվող շենքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հարձակման ժամանակ օգտագործվել է RPG-7 տեսակի հրթիռներ, որոնք դիպչել են շենքի պատերին, բայց չեն պայթել:
Ոստիկանությունն անմիջապես 5 հազար աշխատակիցների մասնակցությամբ օպերատիվ գործողություններ է իրագործել եւ հայտնաբերել հարձակվողներին: Այդ գործողությունների արդյունքում հարձակվողներից մեկը մահացել, մյուսը’ ծանր վիրավորվել է: Անկարայի ոստիկանության կողմից միջադեպի առնչությամբ տարածված հայտարարության մեջ ասվում է, որ մահացածը Մուհառեմ Քարաթաշն է, իսկ վիրավորը’ Սարդար Փոլաթը: Նրանք երկուսն էլ Թուրքիայում գործող մարքսիստական DHKP-C խմբավորման անդամներ են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում