Չեչեն ահաբեկիչները Սիրիա են թափանցում Ադրբեջանի վրայով
Նմանատիպ
Չեչնիայի բնակիչները, որոնք մասնակցում են Սիրիայում ռազմական գործողություններին, մերձավորարեւելյան հակամարտության շրջան են փոխադրվում Ադրբեջանի եւ Թուրքիայի վրայով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Կավկազսկի ուզել» թերթը’ հղում կատարելով Չեչնիայի ՆԳՆ ներկայացուցչին:
Սիրիայում գտնվող Չեչնիայի բնակիչների թվի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան, սակայն, հայտնի է, որ մարտական գործողություններին մասնակցում են այդ հանրապետության 200-500 ներկայացուցիչներ:
«Մեր հանրապետության բնակիչների վերաբերյալ, որոնք կարող են Սիրիայում կռվել ընդդիմության կողմից, ստույգ տվյալներ չկան: Խնդիրը նրանում է, որ շատ ահաբեկիչներ այնտեղ են մեկնում Եվրոպայից, որտեղ վերջին տարիներին բնակվել են որպես փախստականներ: Ես կարծում եմ, որ անմիջապես Չեչնիայից այնտեղ կարող է գտնվել մի քանի տասնյակ մարդ, իսկ ընդհանուր առմամբ, հնարավոր է’ Սիրիայում ընդդիմության կողմից կառավարական ուժերի դեմ կռվում են Չեչնիայի 200-500 բնակիչներ, որոնք Սիրիա են թափանցել հիմնականում Ադրբեջանի եւ Թուրքիայի վրայով», -ասել է Չեչնիայի ուժայի ն կառույցի աղբյուրը:
Համացանցում հաճախակի են հայտնվում տեսանյութեր, որոնք պատմում են Չեչնիայից, Ադրբեջանից, Թուրքիայից, Պակիստանից եւ Աֆղանստանից ժամանած եւ սիրիական ընդդիմության կողմից կառավարական ուժերի դեմ կռվող մոջահեդների’ խաղաղ բնակչության նկատմամբ կատարած գազանությունների մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում