Ադրբեջանի նախագահի թեկնածուն կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահի թեկնածու, «Ումիդ» (Հույս) կուսակցության առաջնորդ Իգբալ Աղազադեն կողմ է թուրք-հայկական սահմանի բացմանը, եւ դա համարում է իր քաղաքականության առաջնահերթությունը: Այս մասին Իգբալ Աղազադեն ադրբեջանական ԶԼՄ-ներին հաղորդել է այսօր: Նրա խոսքով’ թուրք-հայկական սահմանի բացումը վերջ կդնի Հարավային Կովկասում Ռուսաստանի գերիշխանությանը:
Նա նշել է, որ Հարավային Կովկասի պետությունները պետք է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս բերեն եւ դեպի եվրաինտեգրում ուղղություն վերցնեն միասին:
Իգբալ Աղազադեն նաեւ նշել է, որ նախագահական ընտրություններում երկրորդ փուլը հնարավոր է միայն իր եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Բայց դրա հետ միասին նա չի բացառել ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորման հետ դաշինքը’ եթե նրանց թեկնածուն անցնի երկրորդ փուլ:
Ադրբեջանի նախագահական ընրությունները տեղի կունենան առաջիկա հոկտեմբերի 9-ին: Ադրբեջանի հաջորդ նախագահի պաշտոնի համար ընտրական մրցարշավին մասնակցում են 11 թեկնածուներ, այդ թվում’ արդեն երրորդ անգամ թեկնածու առաջադրված երկրի գործող նախագահ Իլհամ Ալիեւը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում