Իրանում Ուրմիա լճի չորացումը կբերի 3 մլն մարդկանց վերաբնակեցմանը
23/09/2013 09:04
Նմանատիպ
Իրանի խորհրդարանի պատգամավոր Նադիր Գազիփուրը հայտարարել է, որ արդեն անդառնալի գործընթացի վերածված Ուրմիա լճի չորանալու պատճառով ստիպված կլինեն վերաբնակեցնել շրջակա 3 մլն բնակչությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «FarsNews» լրատվական գործակալությունը, իրանցի պատգամավորն այս մասին հայտարարել է երկրի առաջին հեռուստաալիքիով Ուրմիա լճին խնդրին նվիրված հաղորդման ժամանակ:
Նա նշել է, որ այսուհետեւ հակամարտությունները կլինեն ոչ թե նավթի, այլ ջրի համար: «Այդ պատճառով անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել լճի չորացումը կանխելու համար: Ներկա դրությամբ լճի մակարդակը նվազել է 7,48 մ, եւ եթե այդ գործընթացը շարունակվի, ապա ստիպված կլինենք վերաբանկեցնել լճի շրջակայքի 3 մլն բնակիչներներին», -հայտարարել է պատգամավորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում