Շեյխ Փաշազադեն նախազգուշացում է ստացել
23/09/2013 10:51
Նմանատիպ
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հաձնաժողովի անդամ Ալմազ Հախրամանլին Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշուխյուր Փաշազադեի հայտարարությունը, որտեղ նա պաշտպանել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկանծությունը, անօրինական է որակել:
Հախրամանլիի փաստարկներով դա հակասում է Ընտրական իրավունքի 90.2.11 կետին:
« Այդ հոդվածում հատուկ նշվում է, որ կրոնական կառույցներին և հոգևերականներին արգելվում է քաղաքական ագիտացիայով զբաղվել, թեկնածուների նախընտրական քարոզչության ժամանակ իրենց աջակցությունը հայտնել այս կամ այն թեկնածուին: Հետևաբար Փաշուզադեի հայտարարությունը հակաօրինական է»,- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Haqqin.az կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում