Աբդուլլա Գյուլը կարող է կրկին զբաղեցնել Թուրքիայի վարչապետի պաշտոնը. փոխվարչապետ
Նմանատիպ
Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը չի բացառել, որ երկրի ներկայիս նախագահ Աբդուլլա Գյուլը 2014 թ-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից հետո կրկին կարող է զբաղեցնել Թուրքիայի վարչապետի պաշտոնը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Այն հարցին, թե եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի նախագահ դառնա, հնարավոր է, որ Գյուլը վերադառնա իր նախկին պաշտոնին, Աթալայն ասել է. «Առաջիկա տարին (1914 թ-ը) իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար խիստ ծանր տարի է լինելու: 11 տարի իշխանություն լինելը հեշտ չէ: Բայց կուսակցության ղեկավարությունը վճռական է շարունակելու իշխանությունը վարել: Առկա բոլոր գործոնն երը թույլ են տալիս, որ Աբդուլլա Գյուլը հնարավոր է’ վերադառնա վարչապետի պաշտոնին»:
Թուրքիայում 2002 թ-ի նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակից հետո Աբդուլլա Գյուլը 2002 թ-ի նոյեմբերի 18-ից մինչեւ 2003 թ-ի մարտի 14-ը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը: Աբդուլլա Գյուլը 2003 թ-ի նոյեմբերի 15-ին թուրքական խորհրդարանի կողմից ընտրվել է Թուրքիայի 10-րդ նախագահ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում