Հալեպում երկու հայ է առևանգվել
24/09/2013 15:56
Նմանատիպ
Հալեպում մի քանի օր առաջ երկու հայ է առևանգվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Սիրիահայերի անվտանգության միության ֆեյսբուքյան էջից: Առևանգումը տեղի է ունեցել Բաբի ճանապարհին, և հայտնի է, որ առևանգվածները հայր և որդի’ 73-ամյա Վանես և 50-ամյա Մինաս Լևոնյաններն են: Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ և? ? երեք հայ երիտասարդներ են առևանգվել:
Հալեպում սովորական են դարձել քաղաքացիների առևանգումները, քաղաքից դուրս գալը չափազանց վտանգավոր է դարձել:
2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, որոշ հայեր շարունակում են առևանգված մնալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում