Պան Գի Մունը կառուցողական առաջարկ է արել
25/09/2013 10:19
Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայում քիմիական զենքի ոչնչացումը բավարար չի համարում այդ երկրում հակամարտության դադարեցման համար և կոչ է անում բոլոր երկրներին’ վերջ տալ զինուժի մատակարարումն ինչպես սիրիական իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը:
«Դժվար թե մեզ բավարարի քիմիական զենքի ոչնչացումը, երբ լայնամասշտաբ ռազմական գործողություններն ավերում են Սիրիան»,- ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի համաքաղաքական քննարկումների ժամանակ ասել է Պան Գի Մունը:
ՄԱԿ-ի տվյալներով’ Սիրիայի հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 100 հազարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում