Իրանի նախագահը դատապարտել է Հոլոքոստը
Նմանատիպ
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Հոլոքոստը «մարդկության դեմ կատարված հանցագործություն է»՝ ընդունելով հրեաների ցեղասպանության փաստը:
«Պատմության ընթացքում մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունները, ներառյալ հրեաների դեմ նացիստների հանցագործությունները, պետք է դատապարտվեն»,- հայտարարել է նա «CNN» հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ռոուհանին Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքին:
Նա նշել է. «Մենք դատապարտում ենք նացիստների կողմից հրեաների դեմ կատարված բոլոր հանցավոր գործողությունները: Մարդկանց կյանքից զրկելն անթույլատրելի է, եւ նշանակություն չունի՝ խոսքը քրիստոնյաների, հերաների, թե մուսուլմանների կյանքին է վերաբերվում»:
Միեւնույն ժամանակ իրանական պետության ղեկավարը, քննադատելով Իսրայելի ղեկավարության քաղաքականությունը, ասել է, թե դա «չի նշանակում, որ, եթե նացիստները հանցագործություններ են կատարել մարդկանց մի խմբի դեմ, ապա կարելի է բռնատիրել մարդկանց մեկ այլ խմբի հողերը եւ օկուպացնել դրանք»:
Իրանի նախորդ ղեկավարությունը, Մահմուդ Ահմադինեժադի գլխավորությամբ, ժխտում էր Հոլոքոստի փաստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում