Թուրքիայի զորամասերից մեկում կրկին ինքնասպանություն է տեղի ունեցել
25/09/2013 12:15
Նմանատիպ
Թուրքական բանակում վերջին օրերս շատացել են ինքնասպանության դեպքերը: Հերթական դեպքը գրանցվել է Հիզան գավառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Radikal» պարբերականը, 20-ամյա զինվոր Դուրան Բաշքուրթը սեփական զենքով կրակել է գլխին և տեղում մահացել:
Զինվորի նման գործողության պատճառը հայտնի չէ: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, սկսվել է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում