Անհաջողակ ադրբեջանցին կորցրել է 2,5 մլն դոլար
25/09/2013 13:22
Նմանատիպ
Ադրբեջանցին Սանկտ Պետերբուրգում մնացել է առանց 2,5 մլն դոլարի: Այս մասին հայտնում է «Ֆոնտանկա» ռուսական կայքը:Սեպտեմբերի 25-ի գիշերը’ մոտ ժամը երկուսին, Սանկտ Պետերբուրգի ոստիկանություն է դիմել Ադրբեջանի 28-ամյա մի քաղաքացի, ով հայտնել է, որ «Պուլկովո-2» օդանավակայանի շենքից դուրս գալու ժամանակ չորս դիմակավոր տղամարդիկ իրեն բռնությամբ նստեցրել են «Հունդայի» ավտոմեքենան եւ տարել Շուշարի: Այնտեղ նրա ձեռքից վերցրել են 2,5 մլն դոլար պարունակությամբ ճամպրուկը եւ իջեցրել նրան Նիկոլաեւսկի եւ Ավտոզավադսկոյ փողոցների խաչմերուկում: Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:
Որտեղից է ադրբեջանցու մոտ այդքան գումար հայտնվել, այն հայտարարագրվել է օդանավակայանում, թե ոչ եւ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում