Թուրքիան մտադիր է զբաղվել նոր անօդաչու սարքի արտադրությամբ
25/09/2013 13:34
Նմանատիպ
Նոր հետախուզական անօդաչու ինքնաթիռներ կսկեն արտադրվել Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը հանձնարարել է երկրի Գիտակատեխնիկական հետազոտությունների խորհրդին (TÜBİTAK) ամերիկյան Global Hawk անօդաչու սարքի օրինակով ստեղծել նոր հետախուզական ինքնաթիռի նախագիծ:
TÜBİTAK-ի նախագծած անօդաչու սարքը կկարողանա օդում գտնվել առավելագույն երկար ժամանակահատվածում և կրել շուրջ 500 կիլոգրամ բեռ: Միևնույն ժամանակ այն կլուսանկարի և կգաղտնալսի տարածքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում