Քիմիական զենքի հարցերով ՄԱԿ-ի փորձագետների խումբը հասել է Դասմասկոս
Նմանատիպ
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի’ սիրիական քիմիական զենքի հարցերով զբաղվող փորձագետների խումբը սեպտեմբերի 25-ին Բեյրութից հասել է Դամասկոս: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ arabic.rt.com կայքից: Խումբը, որի ղեկավարն է շվեդացի Աքի Սալեսթրումը, Սիրիայում կզբաղվի 2.5 տար ի շարունակվող բախումների ժամանակ քիմիական զենքի հնարավոր կիրառման 14 դեպքերի ուսումնասիրությամբ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Ֆարհան Հակը հայտարարել է, որ փորձագետները նաև կայցելեն Հալեպի Խան ալ Ասլ գյուղ: Նշված գյուղում, ըստ սիրիական իշխանությունների և ռուս փորձագետների, զինյալները մայիսի 19-ին քիմիական զենք են գործածել: Ռուսաստանը զեկույց էր ներկայացրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին այն մասին, որ Հալեպի արվարձանում զինյալները պատասխանատվություն են կրում քիմիական զենք կիրառելու մեջ:
2011թ.-ի մարտի 15-ից ի վեր, ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում